02/08/2022 12:06
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը սխալվել է՝ հեռացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու մասին գրառումն ու տեղի տալով Թուրքիայի ճնշմանը. Փալոն
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը չպետք է ջնջեր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ իր գրառումը, այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։
«Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են 33 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ ՄԱԿ-ը չպետք է դառնա Թուրքիայի գործակիցը՝ պատմությունից հրաժարվելու հարցում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը սխալվել է՝ հեռացնելով իր գրառումը ու տեղի տալով Թուրքիայի ճնշմանը», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փալոնը։