03/08/2022 18:40
Խորհուրդներ՝ ատոպիկ մաշկաբորբի դեպքում
Ատոպիկ մաշկաբորբն առավել հաճախ դրսևորվում է մանկական տարիքում։ Հիվանդությունը մաշկի տարբեր հատվածների չորության և քորի համադրությունն է, հաճախ քորի հետևանքով առաջանում է նաև մաշկի վնասում։ Հիվանդությունն ախտորոշելու համար միայն մաշկի չորությունը բավարար չէ, այն կարող է սխալ խնամքի հետևանք լինել, պարզապես կարևոր է հասկանալ, որ չոր մաշկն ավելի խոցելի է։
Ատոպիկ մաշկաբորբի ծանրության աստիճանը որոշվում է մաշկի ընդգրկման մակերեսով (կարող է լինել օջախային, կարող է ընդգրկել ամբողջ մաշկը)։
Սովորաբար հիվանդությունը սկսվում է կյանքի առաջին տարվա ընթացքում, որպես կանոն երեք ամսականից հետո, նաև քիչ չեն դեպքերը, որ անհայտ պատճառով հիվանդությունը սկսվի 30-40 տարեկանում։ Հիվանդության առաջացման պատճառը լիարժեք մեկնաբանված չէ, հայտնի են նպաստող գործոնները՝ մաշկի չորություն, իմունային համակարգի փոփոխություններ, որ հանգեցնում են ալերգենների նկատմամբ օրգանիզմի սուր արձագանքի։
Ժառանգական նախատրամադրվածությունը մեծ գործոն է, մեծ մասամբ երեխաների դեպքում կյանքի առաջին երեքից վեց տարվա ընթացքում հիվանդությունը նահանջում է։
Ատոպիկ մաշկաբորբի զարգացումը հնարավոր է կանխարգելել՝ ազդելով նպաստող գործոններին։ Մաշկի կառուցվածքային խնդիրներին կարելի է հակազդել բժշկի նշանակմամբ կիրառելով փափկեցնող պրեպարատներ, երկարատև օգտագործումը կարող է բարելավել, կանխել հիվանդության սրացումը։ Կիրառվում են նաև տեղային ստերոիդներ, ավելի ծանր դեպքերում այլ պրեպարատներ են օգտագործվում։
Կյանքի որակի համար կարևոր են վարքագծային փոփոխությունները. երկարատև լոգանք ցուցված չէ, լոգանքից անմիջապես հետո պետք է օգտագործել բժշկի նշանակած էմոլիենտը (փափկեցնող միջոց), այդ դեպքում լոգանքը չի նպաստում մաշկի բարիերի վնասմանը, կարևոր է նաև օգտագործել օճառ չպարունակող հիգիենայի պարագաներ։
Պետք է խուսափել շատ ցուրտ, շատ շոգ միջավայրերից, կարևոր է սենյակի բավարար խոնավությունը։ Սննդային սահմանփակումների կարիք չկա, եթե իրապես չի արձանագրվել որևէ մթերքի գրգռիչ ազդեցությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։՞ր տարիքից երեխաներին ծանոթացնել գրքին. Ինչպե՞ս սկսել ընթերցանությունը