03/08/2022 18:05
Ինչո՞ւ հայկական կողմը մինչև հիմա չի կառուցել «ալտերնատիվ» ճանապարհի մեր մասը. էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը Լաչինի միջանցքն ա պահանջում։ «Ալտերնատիվ» ճանապարհը իրենք համարյա ավարտել են, իսկ հայկական կողմը մեր հատվածը դեռ չի էլ սկսել կառուցել։
Այսինքն 2020-ին պայմանավորված ալտերնատիվ ճանապարհը տեխնիկապես գոյություն չունի, բայց ներկա միջացնքն էլ Ադրբեջանը պահանջում ա հանձնել։ Նորմալ մարդու մոտ տրամաբանական հարց կառաջանա, իսկ ինչու հայկական կողմը չի կառուցել մինչև հիմա մեր մասը։
Բայց հետո նայում ա Տաթևի ճանապարհի վիճակը, որը Գորիս-Կապանը հանձնելուց հետո մնաց միակ կապող ուղին, ու էլ հարց չի տալիս։ Ամեն ինչ տրամաբանող մարդու համար պարզ ա դառնում»․