03/08/2022 19:30
ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության արձագանքը Արցախի հանրապետության շփման գծում լարված իրավիճակի առնչությամբ
ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունն իր տվիթերյան էջում գրել է.
«Մենք չափազանց անհանգստացած ենք Հարավային Կովկասում գրանցված զինված միջադեպերով և զոհերով։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեէսկալացիա հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար։
Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»։