03/08/2022 12:32
Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց 3 ամիս ժամկետով կալանավորել Ավետիք Չալաբյանին, թեև դատախազն առաջարկել էր գրավ կիրառել։
Լրագրողների հետ զրույցում Չալաբյանը հայտարարեց՝ եթե կարծում են, որ կալանավորելով կարող են լռեցնել իրեն, սխալվում են։
«Նույնիսկ կալանավայրում ես ավելի ազատ եմ, քան ուսապարկերը։ Ազատ մարդուն իրենք չեն կարող խլացնել»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Ավետիք Չալաբյանն ազատ էր արձակվել «Արմավիր» ՔԿՀ–ից։