03/08/2022 15:42
Ուժ և իմաստություն սահմանին կանգնած մեր տղերքին. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ուժ և իմաստություն է մաղթել սահմանին կանգնած տղերքին։
«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ուժին ուժով են պատասխանում, խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են, անցյալի հաղթանակները չեն ուրանում, և այսպես շարունակ:
Առանց նիկոլ և նիկոլիզմի Հայաստան՝ սա է միակ բանաձևը, որը մեզ կբերի իրական խաղաղություն և անվտանգություն:
Ուժ և իմաստություն սահմանին կանգնած մեր տղերքին», - Facebook-ում գրել է Վանեցյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։