03/08/2022 22:34
Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է: Հայրյանի փոխանցմամբ՝ վիրավորների մի մասը տեղափոխվել է Երևան:
Վիրավորումները, ըստ նախարար, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք: