04/08/2022 19:12
ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները՝ ԼՂ-ում իրավիճակի սրումը կանխելու համար․ գեներալ-մայոր Վոլկով
Այսօր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը։
Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Վոլկով Ա.Ա.-ն պարզաբանել է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև վստահեցրել, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։