04/08/2022 12:28
ՀԱԿՊ Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ
ՀԱԿՊ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման և զինված բախման առնչությամբ, որը հանգեցրել է զոհերի։ Այս մասին հայտարարել է ՀԱԿՊ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական ճանապարհով»։