04/08/2022 15:29
Թուլացնել լարվածությունն ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ. ՆԱՏՕ-ից արձագանքել են Արցախում ստեղծված իրավիճակին
ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ադրբեջանական և հայկական ուժերի միջև:
«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև: Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և երկու կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունն ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ։
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», - «Թվիթեր»-ում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը: