04/08/2022 14:53
Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. Սանոսյան
Լաչինի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը սկսել ենք, տեխնիկան աշխատում է, ճանապարհը կառուցում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Աշխատանքները մինչև գարուն կավարտվեն, երեք մասի ենք բաժանել աշխատանքները, ակտիվ աշխատում են», - ասաց նախարարը։
Ի պատասխան հարցին՝ դեպի Թուրքիա տանող ճանապարհների վերանորոգման ուղղությամբ աշխատանքներ ընթանո՞ւմ են՝ Սանոսյանը ասաց, որ նման գործընթաց չկա։