04/08/2022 13:56
Արցախում վիրավորված զինծառայողների մի մասը տեղափոխվել է Երևան
Երեկ Արցախում վիրավորում ստացած զինծառայողների մի մասը տեղափոխվել է Երևան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Առավոտյան Արցախի ՊԲ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:
Հռիփսիմե Խաչատրյանը նշել է, որ վիրավոր զինծառայողները տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։