05/08/2022 19:40
Հայմորիտ․ Առաջացման պատճառներն ու կանխարգելումը
Ցանկացած վիրուսային ինֆեկցիան, նույնիսկ թեթև մրսածությունը, որը հիվանդն անցկացրել է <<ոտքի վրա>> և համապատասխան բուժում չի ստացել, կարող է հանգեցնել հայմորիտի։
Հայմորիտի զարգացմանը նպաստում են նաև քթի խոռոչի անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները, որոնք հանգեցնում են խոռոչներում բնականոն օդափոխանակության խաթարումների, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում բակտերիալ ինֆեկցիայի համար։ Մեկնակետ կարող են դառնալ չհեռացված նշագեղձերը, հաճախակի անգինաները, թույլ իմունիտետը։
Եթե հարբուխը չի դադարում ավելի քան 10 օր, սկսվել են գլխացավեր և լորձաթարախային (թանձր, մուգ դեղին կամ շագանակագույն-կանաչավուն) արտադրություն քթից, ապա այդ փուլում հիվանդությունը միանգամայն ենթարկվում է թերապևտիկ բուժման, բժիշկը սովորաբար նշանակում է անտիբիոտիկներ ու քթի կաթիլներ։ Հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, եթե նույն ախտանշանների պարագայում ջերմ է սկսվել։ Այստեղ արդեն անհրաժեշտ է անկողնային ռեժիմ։
Սաստիկ գլխացավի, քթի շրջանում ճնշման, այտերի կամ կոպերի այտուցման, հոտառության կորստի և ձայնի ռնգային երանգի պարագայում պետք է անհապաղ դիմել բժշկի՝ ակնախոռոչի կամ գլխուղեղի բորբոքումից խուսափելու համար։
Կռանալիս այտերի, ճակատի և քթարմատի շրջանում զգացվող ցավերը կարող են հուշել զարգացող հայմորիտի մասին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։