05/08/2022 19:10
Փշահաղարջի օգտակար հատկություններն ու ազդեցությունն օրգանիզմի վրա
Փշահաղարջը (կրիժովնիկ) բարձր բերքատվություն ունեցող բազմամյա հատապտուղ է՝ օժտված մի շարք օգտակար հատկություններով։
Թարմ փշահաղարջը պարունակում է սպիտակուցներ 0.88գ, ճարպեր 0.58գ, ածխաջրեր 10.18գ, ջուր 87.87գ։
Փշահաղարջը պարունակում է հանքանյութեր և վիտամիններ՝ C (մինչև 60 մգ%), B խմբի վիտամիններ, պրովիտամին A, կալիում, յոդ, նատրիում, կալցիում, երկաթ, մանգան, կոբալտ, ցինկ, ֆոսֆոր և պղինձ, օրգանական թթուներ, ֆոլաթթու, ֆլավոնոիդներ և այլն:
Հատապտուղը պարունակում է վիտամին P և մեծ քանակությամբ պեկտին նյութեր, որոնք նպաստում են մարդու մարմնից ծանր մետաղների աղերի հեռացմանը։ Դրա շնորհիվ փշահաղարջը արդյունավետ է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և սրտանոթային այլ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Փշահաղարջի թուրմը օրգանիզմից հեռացնում է ավելորդ խոլեստերինը։ Հասած փշահաղարջը պարունակում է 1,8-3,8 մգ% սերոտոնին, որն ունի հակաուռուցքային ազդեցություն։
Փշահաղարջն ունի մեղմ լուծողական, միզամուղ և խոլերետիկ հատկություն, ուստի խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր ունեն երիկամների, միզապարկի և լյարդի հիվանդություններ: Փշահաղարջն ունի հեմոստատիկ, հակաբորբոքային և տոնիկ ազդեցություն։ Հյութն օգտակար է սակավարյունության, մաշկի ցանի, հաճախակի արյունազեղումների դեպքում։
Փշահաղարջն օգտագործվում է հիպովիտամինոզի, օրգանիզմում երկաթի, ֆոսֆորի, պղնձի անբավարարության, նյութափոխանակության խանգարումների, քրոնիկ փորկապության, գաստրոէնտերոկոլիտի, արյունահոսության դեպքում։
Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, կոլիտի և էնտերոկոլիտի սրացումից խուսափելու համար խորհուրդ չի տրվում փշահաղարջ օգտագործել նմանատիպ հիվանդություններ ունեցող մարդկանց։ Երիկամների և միզուղիների հիվանդությունների դեպքում ցուցված է փշահաղարջի օգտագործումը փոքր քանակությամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։