05/08/2022 10:29
Մոսկվան դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկները Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերաբերյալ. Լավրով
Մոսկվան դեռ չի տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մանրամասները ճշգրտելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որ ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համատեքստում, այնպես որ ես հիմա չեմ կարող գուշակել», - նշել է նա։
Ըստ Լավրովի, կողմերից որևէ մեկը, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ:
«Մինչ այժմ մենք չենք տեսել դրանք», - նշել է Լավրովը: