05/08/2022 13:46
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում. ՊՆ
2021-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը:
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, երբ անցած տարեվերջին հյուրընկալել էր Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին:
Պաշտպանական գերատեսչության գործող ղեկավար Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոնը ստանձնել է 2021թ. նոյեմբերի 15-ին:
168.am-ը ՊՆ-ից փորձել է ճշտել՝ արդյոք Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև հաստատվե՞լ է ուղիղ կապ այս ընթացքում, եթե այո՝ քանի՞ անգամ և այսօր այն գոյություն ունի՞։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկացրել է.
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում»: