05/08/2022 14:15
Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգության համար՝ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումների պատճառով։
«Լայնամասշտաբ ռազմական գործողություններին վերադարձ չենք ցանկանում, ինչպիսիք էին 2020 թ․ տեղի ունեցածը և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից», - գրել է պաշտոնյան: