05/08/2022 14:35
Օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները՝ հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին. Աննա Էշու
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն կոչ է արել դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։
«Արցախի վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մահացու հարվածները 2020 թվականի հրադադարի կոպտագույն խախտում են։ Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները՝ հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին», - «Թվիթեր»-ում գրել է Էշուն։