06/08/2022 19:00
Գլխուղեղի աշխատանքի համար օգտակար մթերքներ
Գլխուղեղի հավատարիմ «գործընկերը» յուղոտ ձուկն է։ Օմեգա-3-ով հարուստ ձկնամթերքը նպաստում է գլխուղեղի աշխատանքի բարելավմանը։ Օմեգա-3-ը օգտակար է նաև անոթների առողջության համար, նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը, նպաստում է նյութափոխանակության բարելավմանը։
Կտավատի յուղը ևս համարվում է գլխուղեղի համար կարևորագույն մթերք։ Ընդունված է համարել, որ այն բարելավում է հիշողությունը։ Կտավատի յուղը պարունակում է երկու անգամ ավելի շատ օմեգա-3 է, քան ձկան յուղը, ունի հակաբորբոքային հատկություն, խթանում է ուղեղի աշխատանքը, բարելավում է նյութափոխանակությունը։
Դառը շոկոլադը (գերազանցապես կակաո պարունակող) ևս օգտակար է ուղեղի աշխատանքի համար։ Կակաոն խթանում է արյունատար անոթների աշխատանքը՝ այդպիսով բարելավում արյան մատակարարումը դեպի գլխուղեղ։ Ինչի շնորհիվ ուղեղը «թարմանում» է և հնարավորություն ստանում արդյունավետ աշխատելու, բարելավվում է նաև հիշողությունը։
Ձուն, որ պարունակում է B խմբի վիտամիններ, խիստ օգտակար է գլխուղեղի աշխատանքի համար, այն կանխում է թուլամտության զարգացումը, բարելավում է հիշողությունը, կենտրոնացումը։ Ձվի դեղնուցը պարունակում է խոլին, որ օգտագործվում է հիշողության բարելավման, աթերոսկելոզի բուժման նպատակով։ Առանց խոլինի նյարդային համակարգի բջիջները կենսունակ չեն։
Ընկույզը, որ պարունակում է մելատոնին, մագնեզիում, օմեգա-3, խիստ օգտակար է գլխուղեղի աշխատանքի համար։ Ընկույզը հատկապես օգտակար է կոգնիտիվ գործընթացների համար, վիտամին E-ի շնորհիվ ընկույզը խթանում է ուղեղի աշխատանքը, նաև պայքարում է ազատ ռադիկալների դեմ, նվազեցնում է օրգանիզմում բորբոքային գործընթացը, ընդունված է համարել, որ նաև կանխում է Ալցհեյմերի հիվանդության առաջացումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։