06/08/2022 18:30
Կտավատի յուղի օգտակար հատկությունները, հակացուցումները
Կտավատի յուղը օմեգա-3-ի աղբյուր է, այն պարունակում է երկու անգամ ավելի շատ օմեգա-3 է, քան ձկան յուղը, ունի հակաբորբոքային հատկություն, խթանում է ուղեղի աշխատանքը, բարելավում է նյութափոխանակությունը։
Կտավատի յուղը նվազեցնում է դիաբետի, ուռուցքային, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Յուղը պարունակում է նաև հակաօքսիդանտներ, որ օգտակար են ազատ ռադիկալների դեմ պայքարում։
Կտավատի յուղն օգտակար է տղամարդկանց անպտղության դեպքում, նվազեցնում է նաև շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը։ Որոշ ուսումնասիրություններ հավաստում են՝ կտավատի յուղը կանխում է նաև կաթնագեղձերի քաղցկեղի առաջացումը։
Կտավատի յուղը նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը, նաև նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստում է անոթների առողջացմանը, օգտակար է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, սրտային հիվանդությունների դեպքում։
Կտավատի յուղը բարելավում է նյութափոխանակությունը, օգնում է պայքարել փորկապության դեմ, բարելավում է լյարդի աշխատանքը։
Յուղը ցուցված չէ ենթաստամոքսային գեղձի բորբոքման, լյարդի խնդիրների, նաև լեղաքարային հիվանդությունների, անհատական անտանելիության, ալերգիայի դեպքում։
Կտավատի յուղը հակացուցված է նաև էնդոմետրիոզի, հիպերթիրեոզի, հիպոթիրեոզի դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։