06/08/2022 09:56
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Շառլ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ` քննարկելով Արցախում Ադրբեջանի ագրեսիան։
«Ես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու լիցքաթափում և հաղորդակցության բաց ուղիներ», - թվիթերյան էջում գրել է Միշելը։
Նրա համոզմամբ` Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ, երկխոսությանը հետամուտ լինելը և օրակարգի բոլոր կետերով կոնկրետ առաջընթաց արձանագրելն առանցքային է, և ԵՄ-ն հանձնառու է այդ գործընթացին: