06/08/2022 13:34
ԱՄՆ-ն և դաշնակիցները պետք է դատապարտեն Ադրբեջանի բռնությունները․ ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրեհենը կոչ է արել Միացյալ Նահանգներին դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի բռնությունները՝ ընդգծելով, որ շատ է լսել հայերի արդարացի բողոքն ադրբեջանական բռնությունների վերաբերյալ։
«Ես լսել եմ Մասաչուսեթսի շատ ամերիկահայերի արդար բողոքն Ադրբեջանի վերջին բռնությունների առնչությամբ, որը հանգեցրել է մարդկային կյանքերի ողբերգական ու անտեղի կորստի: ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունն ու դիվանագիտական աշխատանք տանեն՝ կանխելու հետագա էսկալացիան», - գրել է նա՝ «Թվիթեր»-ի իր էջում: