06/08/2022 16:12
Աղավնոյում կազմակերպված գողությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում՝ իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանը, ով ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գտնվում է Աղավնո համայնքում և հաստատել է՝ այնտեղ թալանի որևէ դեպք չի արձանագրվել։