09/08/2022 09:43
«Հրապարակ». Լրագրողներն անցանկալի՞ են Արցախում. ՀՀ իշխանությունները խաղաղապահներին ցուցակ են փոխանցել՝ արգելելով անցանկալի «հյուրերի» մուտքն Արցախ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռուս խաղաղապահները թուլ չեն տվել Հայաստանից մեկնած լրագրողներից ոմանք մուտք գործեն Արցախի Հանրապետություն: «Մեդիահաբի» լրագրող Անի Գևորգյանին, մասնավորապես, ասել են, որ իրենց ցուցակ են փոխանցել, որ կան լրագրողներ, որոնց մուտքը թույլ չեն տալու, Արցախի ԱԳՆ-ից էլ պարզաբանել են, որ իրենք որևէ ցուցակ չեն փոխանցել:
Կան տեղեկություններ, որ ՀՀ իշխանություններն են խաղաղապահներին ցուցակ փոխանցել և արգելել անցանկալի «հյուրերի» մուտքը Արցախ, ինչպես Փառուխի դեպքերի օրերին, երբ ՀՀ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մտնել Արցախ՝ պատճառաբանելով, թե անվտանգային խնդիրներ չստեղծելու նպատակով են նման որոշում ընդունել: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ 1-in. am-ի լրագրողին էին արգելել հատել սահմանը»։