09/08/2022 10:18
«Հրապարակ». Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը որոշել է «Գևորգ Փարսյան-2» անել
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը որոշել է «Գևորգ Փարսյան-2» անել: Սեպտեմբերին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին նա առաջադրվելու է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» և Նորայր Նորիկյանի «Արդարություն» կուսակցությունների կազմած դաշինքով, որը կանվանվի «Դեպի միասնություն»: Իշխանությունների կողմից նախկինում հալածվող Փարամազյանն անկուսակցական է, ամիսներ առաջ իր դիմումի համաձայն դուրս է եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։
Մեզ ասացին, որ Փարամազյանը չի ցանկանում ասոցացվել նախկինների հետ, դրա համար է ընտրել այս տարբերակը, որն իր կարծիքով` ավելի աշխատող է: Քաջարանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև իշխող ուժը, ցուցակը գլխավորելու է գործարար Արմեն Առաքելյանը, ինչպես նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գևորգյանը։ Ընդդիմությունն այստեղ թեկնածու չի առաջադրել, հավանաբար Փարամազյանին չվնասելու պատճառով»։