09/08/2022 12:11
«Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»․ ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Նա թվիթերյան էջում գրել է․«Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։ Վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»։