09/08/2022 23:49
Նիկոլը հեռանալու է ոչ հեռու ապագայում՝ հետը տանելով նաև իրականությունից կտրված ընդդիմադիր ուժին կամ ուժերին. Հարությունյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Այս մի քանի տարում այսպես կոչված հավաքական ընդդիմությունը Նիկոլին հեռացնելու գործողությունները կառուցեց բլից-կրիգի քաղաքականության մեջ։ Հիմա որքան էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ բերենք, թե ինչու չհաջողեցինք` փաստն այն է, որ Նիկոլը դեռ վարչապետի պաշտոնում է և շարունակում է երկիրը մաս-մաս հանձնել թշնամուն, բարոյալքում և հուսահատության անդունդն է գցում ժողովրդին, խորացնում տնտեսական ճգնաժամը։ Քաղե՞լ ենք դասեր մեր սխալներից. Չեմ կարծում, քայլեր արվու՞մ են պայքարը ինստիտուցիենալ ուղով տանելու համար. Դժվար էլ տարվեն, իսկ ի՞նչ անել. Սկզբի համար թարգել ընդդիմադիր այս կամ այն ուժի առաջնորդին հռչակել` միակը, անփոխարինելին, անսխալականը և վերջապես` անքննելին։
Նիկոլը, անկասկած, հեռանալու է ոչ հեռու ապագայում և իր վաստակած անփառունակ ձևով` հետը տանելով նաև իրականությունից կտրված ընդդիմադիր ուժին կամ ուժերին։