09/08/2022 19:41
Հայ հրաձիգները երկու բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Հրաձիգներ Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ֆրանսիայի Շատոու քաղաքում անցկացված վազող թիրախ մրցաձևի Աշխարհի առաջնությունում, հայտնում է armsport.am-ը։
Լիլիթ Մկրտչյանը, մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով, անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Քաթարի ներկայացուցչի նկատմամբ ՝ դարձել է բրոնզե մեդալակիր:
Գոհար Հարությունյանը երիտասարդների պայքարում 553 միավորով 2-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:1 վստահ հաղթանակով անցել է ուկրաինացի հրաձգուհուն և նվաճել է բրոնզե մեդալ:
Երիտասարդների եզրափակիչ դուրս եկած Գոռ Խաչատրյանը վերջնարդյունքում 5:7 պարտություն է կրել և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մարզիկներն այսօր կավարտեն իրենց ելույթը՝ մրցելով 10մ, 20+20 կրակոց, խառը վազք վարժությունում: