10/08/2022 18:00
Skyce. Ժամանակակից էսթետիկ ատամնաբուժության կողմից առաջարկվող ատամնազարդեր
Ատամներին լրացուցիչ փայլ տալու համար ժամանակակից էսթետիկ ատամնաբուժությունն առաջարկում է ատամնային զարդեր՝ Skyce-եր, որոնք տեսակով յուրահատուկ, ատամների համար անվնաս զարդարանքի միջոցներ են և ունեն մեծ պահանջարկ:
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է ատամնաբույժ Լիլիթ Մեխակյանի հետ.
«Կազմված լինելով կայուն և իներտ նյութից՝ ատամնազարդի փայլուն հատկությունները պահպանվում են երկար ժամանակ և չեն թուլանում: Skyce-ի այն կողմը, որը շփվում է ատամների հետ, մշակվում է հատուկ և հստակ ձևով, որպեսզի ճանապարհ հարթվի ամուր և դիմացկուն ամրացում ստեղծելու համար՝ կանխելով դրա խարսխից հանկարծակի անջատումը և հնարավոր կուլ տալը»,- ասաց ատամնաբույժը:
Զարդը կարող է ամրացվել ցանկացած ատամի ցանկացած հատվածում՝ ըստ պացիենտի ցանկության, նաև ատամի անհարթ մակերեսին՝ այսպիսով ոչ միայն գեղեցկացնելով ատամը, այլև ծածկելով հնարավոր թերությունները։
«Skyce-ի տեղադրման գործընթացը ցավազուրկ է, տեղադրվում է առանց ատամի հյուսվածքը հղկելու և տևում է 30 րոպեից ոչ ավելի: Զերծ է սուր եզրերից, չի վնասում բերանի ներքին լորձաթաղանթը, շուրթերը և զուրկ է կողմնակի էֆեկտներից:
Ապագայում այն հեռացնել նույնպես հնարավոր է՝ առանց ցավի և ատամի ամբողջականությունը վնասելու: Skyce-ի պահպանումը շատ պարզ է և ոչ ժամանակատար: Ատամները կանոնավոր կերպով խոզանակելու դժվարություններ նույնպես չի առաջացնում»,- մանրամասնեց Լիլիթ Մեխակյանը:
Հավելենք նաև, որ ատամնազարդի տեղադրումը մատչելի է, չունի տարիքային սահմանափակում, կարող է պարբերաբար վերատեղադրվել, կամ փոխարինվել նորով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։