10/08/2022 19:30
Բեխտերևի հիվանդություն. ախտանշանները, վաղ հայտնաբերման կարևորությունը
Ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդությունը սովորույթի ուժով կոչվում է Բեխտերևի հիվանդություն՝ մեծ գիտանկանի անվամբ, որ առաջինն է նկարագրել ողնաշարում տեղի ունեցող փոփոխությունները։
Քրոնիկական բորբոքման հետևանքով փոփոխություններ են տեղի ունենում ողնաշարում, ողնաշարին հարակից ջլերում, որոշ դեպքերում հնարավոր են նաև արտաողնաշարային դրսևորումներ՝ աչքերը, մաշկը, աղեստամոքսային համակարգը ևս կարող են փոփոխություններ կրել։
Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է մինչև 40 տարեկանը, դրսևորվում է առավոտյան կարկամվածությամբ, շարժունակության նվազմամբ, վերակագնման համար կարող է պահանջվել կես օր, մի քանի ժամ։ Որպես կանոն օրվա երկրորդ հատվածում ցավերը, կարմակվածությունը վերանում են։
Ցավ զգացվում է ողնաշարում, հիմնականում գոտկային հատվածում, ավելի խոր փուլում ցավ արտահայտվում է նաև պարանոցում, կրծքավանդակում, հնարավոր է նաև հոգնածության, ջերմության որոշակի բարձրացում, բորբոքային նշաններ՝ արյան շիճուկում։
Հիվանդության առաջացման պատճառներն անհայտ են, ժառանգական նախատրամադրվածությունը (աուտոսոմ-դոմինանտային տիպով) համարվում է նպաստող գործոն։
Ախտորոշումն արվում է անամնեզի, լաբորատոր, գործիքային (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)) համադրությամբ։
Հիվանդության հնարավոր բարդությունները. հնարավոր են արտաողնաշարային դրսևորումներ՝ աչքի առաջային խոռոչի բորբոքում, հազվադեպ՝ աորտայի աղեղի բորբոքում, երիկամների ախտահարում, աղեստամոքսային համակարգում բորբոքային փոփոխություներ, հանրավոր է նաև մաշկային փսորիազ։
Հիվանդությունն ամբողջությամբ բուժել հնարավոր չէ, բայց ժամանակակից դեղամիջոցները հնարավորություն են ստեղծում բնականոն կյանքով, առանց ցավի ապրելու։ Հիվանդության՝ վաղ փուլում հայտնաբերելը կանխում է ողնաշարի անդառնալի փոփոխությունների զարգացումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։