10/08/2022 18:30
Մուկովիսցիդոզ. ախտանշանները, բուժումը
Ժառանգական, քրոնիկ, ծանր ընթացքով հիվանդություն է։ Հիմնականում ախտահարվում են շնչառական, աղեստամոքսային համակարգերը։
Մուկովիսցիդոզի նշանները որպես կանոն արտահայտվում են կյանքի առաջին տարում։ Նորածնային տարիքում հիվանդությունը կարող է արտահայտվել առաջնային կղանքի ուշ դուրսբերմամբ, նորածնային հատուկ բնույթի դեղնուկներով, քաշի վատ ավելացմամբ, ստամոսք-աղիքային համակարգի խանգարումներով, շնչառական հիվանդություններով՝ թաց հազ, աղմկոտ շնչառություն, մեծ տարիքում՝ կրկնվող թոքաբորբեր, ասթմային համախտանիշ, լյարդի ախտահարում։
Ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում քրտինքի թեստը՝ գենետիկ հետազոտության համադրմամբ, արվում են նաև կողմնակի հետազոտություններ։ Հիվանդությունը կարող է դրսևորվել ենթաստամոքսային գեղձի ախտահարումով և առանց դրա։ Լյարդի ախտահարման դեպքում հիվանդությունն առավել ծանր ընթացք ունի։
Հնարավոր է նաև ոսկրերի ախտահարում, մեծ տարիքում՝ ոսկրերի ցածր խտություն, վիտամինների քիչ ներծծման համախտանիշ, հարքթային խոռոչների ախտահարում ևս հնարավոր է։
Բարդացումներ՝ շնչական անբավարարություն, արյունահոսություն՝ հատկապես լյարդի ախտահարման դեպքում, սնուցման խանգարումներ։ ժամանակին ախտորոշումը զգալիորեն նվազեցնում է բարդացումների հավանականությունը։
Հիվանդությունը ենթադրում ամենօրյա բուժում՝ նշանակվում են ֆերմենտներ, սննդային, վիտամինայի թերապիա, ինգալացիաների կատարում։
Գենը շտկող դեղամիջոցների ստեղծումը, նորագույն պրեպարատները հույս են տալիս ակնկալելու, որ հիվանդության վերջնական բուժում հնարավոր է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։