10/08/2022 19:05
Քրոնիկ հոգնածության սինդրոմ. պատճառները, ախտանշանները, բուժումը
Քրոնիկ հոգնածության սինդրոմը դրսևորվում է ֆիզիկական, մտավոր աշխատունակության անկմամբ, չի հաղթահարվում անգամ հանգստի դեպքում, տևական բնույթ ունի, շարունակվում է վերջին կես տարվա ընթացքում։ Թիրախային խմբում առավելապես 25-ից 45 տարեկան կանայք են։
Քրոնիկ հոգնածության պատճառներից համարվում են վիրուսային կամ բակտերիալ ինֆեկցիաները, կարող է լինել նաև օրգանիզմի արձագանքը՝ սուր կամ քրոնիկ սթրեսին, բարդ ծննդաբերությանը։ Քրոնիկ հոգնածության հիմնական պատճառ համարվում է հյուծված իմունային համակարգը։
Նպաստող գործոններ են՝
- Էկոլոգիական ոչ բարենպաստ միջավայր
- Մշտական սթրեսային ազդեցություններ՝ աշխատավայրում կամ ընտանիքում
- Ոչ բավարար ֆիզիկական ակտիվություն
- Առանց հանգստի, ծանրաբեռնված աշխատանք
- Ոչ առողջարար սննդային սովորությունները
Ախտանշանները՝
- Հոգնածության, ուժասպառության զգացում
- ֆիզիկական, մտավոր աշխատանքի անկարողություն
- Գլխացավեր՝ առանց պատճառի
- Սուբֆեբրիլ ջերմություն, սարսուռ, քրտնոտություն
- Լիմֆատիկ հանգույցների մեծացում
- Հիշողության, ուշադրության, կենտրոնացման վատթարացում
- Դեպրեսիա, տրամադրության անկայունություն, նյարդայնություն, ապատիա
- Քնի խանգարում. ցերեկային ժամերին քնքոտություն, մակերեսային քուն՝ գիշերային ժամերին
- Մկանային և հոդային ցավեր, չտեղայնացվող ցավեր ողնաշարում
- Կոկորդի ցավ
Քրոնիկի հոգնածություն ախտորոշման համար հիմնական նախապայման են՝
տևողությունը, երբ վերոնշյալ ախտանշանները կենսունակ են կես տարի և ավելի, նաև եթե վերոնշյալ ախտանշանները չեն հիմնավորվում այս կամ այն հիվանդությամբ։
Քրոնիկ հոգնածությանը բնորոշ է նաև վերոնշյալ ախտանշանների պրոգրեսիան։ Հիվանդությունները բացառելու համար քրոնիկական հոգնածությամբ գանգատվողներին զննում են թերապևտը, իմունոլոգը, էնդոկրինոոգը, ռևմատոլոգը, նյարդաբանը, ըստ անհրաժեշտության այլ մասնագետներ ևս։
Քրոնիկական հոգնածության բուժումը ենթադրում է հիվանդի կյանքի որակի բարելավում՝ կենսակերպի փոփոխությամբ։
Օգտակար են՝
- Կարգավորված աշխատանքը և հանգիստը
- ֆիզիկական բավարար ակտիվությունը
- Վիտամինաթերապիան
- Սիմպտոմատիկ դեղամիջոցների օգտագործումը՝ միայն բժշկի ցուցմամբ
- Առողջարար սննդակարգը
- Մերսումը
- Լողը
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։