10/08/2022 19:15
Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր. մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ. Զոհրաբյան
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Փնտրեցի՝ Շուշի, Հադրութ, Աղավնո, Բերձոր, այլեւս մեր պատմական հայրենիքի տեղանուններով սառնարանի ճտիկ դեռ չկար։
Բայց, եթե պահանջարկ լինի՝ խոստացան մեկ օրում կազմակերպել։
Հիմա, պետականության կորստի եզրին կանգնած՝ հասկանում եմ։
Ասեմ, որ ի տարբերություն Նիկոլի, ով Արցախն ու Հայաստանը կտոր-կտոր, ձրի նվիրում է թուրքին, Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ»,- գրել է Զոհրաբյանը։