11/08/2022 14:28
Հայաստան-Թուրքիա հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
Այս պահի դրությամբ Հայաստան-Թուրքիա հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամեկտներում, նախօրոք տեղեկացնում ենք», - նշեց նա:
Ավելի վաղ A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի իր աղբյուրին հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։
Նշվում էր նաև, որ Թուրքիան դեմ է հանդիպման՝ երրորդ երկրում անցկացմանը։
«Դա թշնամիների հանդիպում չէ, չի կարելի այն անցկացնել երրորդ երկրում», - աղբյուրի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։