11/08/2022 13:19
Մոսկվան անհիմն է համարում Ղարաբաղում խաղաղապահներին ուղղված քննադատությունը
Ռուսական կողմը անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատական հայտարարությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաեւը։
«Եվ Բաքուն, և Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը։ Խաղաղապահներին ուղղված առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ հավելյալ մանրամասների համար առաջարկում ենք դիմել ՌԴ ՊՆ»,- նշել է նա։
Նեչաևն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում Մոսկվայի ուշադրության կենտրոնում է։