11/08/2022 19:00
Կրկնակզակ. Առաջացման հիմնական պատճառները և շտկման եղանակները
Կրկնակզակը ձևավորվում է ճարպային և մաշկային ծալքերից՝ ստորին ծնոտի եզրի տակ և պարանոցի հատվածում։ Կրկնակզակի տեսքը զգալիորեն նվազեցնում է դեմքի գրավչությունը, պրոֆիլը դարձնում հակաէսթետիկ, տեսողականորեն ավելացնում է լրացուցիչ տարիներ և կիլոգրամներ, ուստի անհրաժեշտություն է առաջանում հնարավորինս շուտ ազատվել այս թերությունից:
Կրկնակզակի շտկումը կարող է իրականացվել մի շարք կոսմետիկ (մեզոթերապիա, օզոնաթերապիա, միոստիմուլյացիա, ջերմային լիֆտինգ) կամ վիրաբուժական (լիպոսակցիա) մեթոդներով։
Կրկնակազակի առաջացման պատճառ կարող են լինել.
Գենետիկ նախատրամադրվածությունը, որը որոշում է մաշկի և նյութափոխանակության անհատական առանձնահատկությունները: Կրկնակզակի ձևավորման հակված մարդկանց մոտ, որպես կանոն, տեղի է ունենում սպիտակուցների ավելի դանդաղ կենսասինթեզ, ինչի արդյունքում կոլագենը դժվարությամբ է վերականգնվում։
Ավելորդ քաշը՝ զուգորդված անառողջ սննդակարգի և նստակյաց ապրելակերպի հետ։
Մեջքի մկանների թուլության կամ սխալ սովորությունների պատճառով կեցվածքի խախտումը (քայլելիս, կարդալիս, բարձր բարձի վրա քնելը, կռանալիս և այլն)։
Բացի այդ, քաշի կտրուկ կորուստը հանգեցնում է կզակի հատվածում «ավելորդ» մաշկի և մաշկի ծալքերի ձևավորմանը, քանի որ դեմքի առավել թույլ մկանները թույլ են տալիս ենթամաշկային ճարպային հյուսվածքների թուլացում:
Երկարատև արդյունք ունենալու համար կրկնակզակի ուղղումը բացի կոսմետիկ էֆեկտներից և ֆիզիկական վարժություններից պետք է ներառի ապրելակերպի փոփոխություններ (ճիշտ սնուցում, քաշի վերահսկում, կեցվածք, ակտիվ շարժումներ):
Դեմքին (ներառյալ կզակը և պարանոցի հատվածը) պետք է ցուցաբերվի պատշաճ խնամք՝ տոնիկ, խոնավեցնող և սնուցող միջոցների, լիֆտինգ քսուքների, ձգող դիմակների, շիճուկների օգտագործմամբ: Կանոնավոր և ճիշտ օգտագործման դեպքում այս միջոցները բարձր արդյունավետություն ունեն։
Խնդիրն օգնում են շտկել նաև կոսմետիկ պրոցեդուրաները՝ միոստիմուլյացիա, լիֆտինգ, մեզոթերապիա, ֆոտոերիտասարդացում, օզոնային թերապիա, վակուումային մերսում։ Նշանակված բուժումը խիստ անհատական է, կոսմետիկ ծրագիրը պետք է համապատասխանի հիվանդի մաշկի առանձնահատկություններին, նրա առողջության ցուցանիշներին։
Եթե կրկնակզակը արտահայտված է, կան տարիքային փոփոխություններ (40 տարեկանից բարձր մարդկանց մոտ), և ոչ մի միջոց չի օգնում, ապա այս խնդիրը կարելի է լուծել պլաստիկ վիրաբուժության օգնությամբ։
Այս վիրահատությունն իրականացվում է մինի կտրվածքների միջոցով (0,5 սմ-ից ոչ ավելի), հետվիրահատական սպիներ չի թողնում, քանի որ կտրվածքները կատարվում են բնական ծալքերում կամ բերանի խոռոչում, և հետագայում կարերը դառնում են անտեսանելի։
Կզակի պլաստիկ վիրահատությունը երբեմն զուգակցվում է ռինոպլաստիկայի՝ այտոսկրերի և այտերի ծավալի մեծացման հետ։
Վիրաբուժական մեթոդը հնարավորություն է տալիս բարելավել դեմքի պրոֆիլը և համամասնությունները, ոչ միայն վերացնում է կրկնակզակը և պարանոցի հատվածում իջած մաշկը, այլև երիտասարդացնում է և ստեղծում դեմքի գեղեցիկ ուրվագիծ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։