11/08/2022 17:32
Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
«Դատարանը որոշեց մասնակիորեն բավարարել Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը։ Հովսեփյանն ազատ կարձակվի 100 մլն դրամ գրավի դիմաց, ինչպես նաև չհեռանալու մասին ստորագրությամբ»,–դատական նիստի ավարտին հայտարարել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։