11/08/2022 13:39
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, հայտնում է A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի իր աղբյուրին։
«Հայաստանի հետ հինգերորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին։ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ գործընթացը փխրուն է, անհրաժեշտ է հասնել հաստատուն խաղաղության», - հայտնել է հեռուստաալիքը։
Նշվում է նաև, որ Թուրքիան դեմ է հանդիպման՝ երրորդ երկրում անցկացմանը։
«Դա թշնամիների հանդիպում չէ, չի կարելի այն անցկացնել երրորդ երկրում», - աղբյուրի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։