11/08/2022 11:31
Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել . Փաստաբան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել այսօր, ժամը՝ 16:30-ին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյան»:
Հիշեցնենք, որ փաստաբանը մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ միջնորդություն են ներկայացրել դատարան, որով խնդրել են հրավիրել արտահերթ դատական նիստ եւ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված՝ կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։