11/08/2022 13:47
Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել. Վարդան Ոսկանյան
Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել՝ էլ ավելի լկտիացնելով ոսոխին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Նոյեմբերի 9-ի ամոթալի հայտարարությունը և դրան հաջորդած ու արդեն Բերձոր հասած հայկական սրբազան հողի շարունակական հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան մեր հերթական նվաստացումը։
Իրենց հարգող ազգերը գոնե արձանագրում են նման ամոթալի էջերը և պատրաստվում կորուսյալ տարածքների վերանվաճման։
Իսկ այդ վերանվաճման պատրաստությունը պետք է սկսել այսօրվանից՝ առնվազն մոտակա տարիներին գոնե թշնամական բնակության և ամրապնդման համար անպիտան դարձնելով դավադրաբար հանձնվող բոլոր տարածքները», - գրել է Ոսկանյանը։