11/08/2022 16:27
Քրիստոնեական բնօրրան Արցախը կրկին կուլ գնաց նավթագազային պայմանագրերի ու ռեգիոնալ կոմունիկացիաների դիմաց․ հաշիվը նորից փակեցինք մենք` մեր երեխաների արյան գնով․ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը վերլուծել է աշխարհաքաղաքական զարգացումներն ու ընդգծել այս կամ այն երկրի նկատմամբ միջազգային հանրության կողմից կիրառվող երկակի ստանդարտների գոյության փաստը։
«Աշխարհnւմ, nրտեղ գերիշխnւմ է ռեալպnլիտիկի սկզբnւնքը, միջազգային հարցերnւմ հիմնականում կիրառվում են երկակի չափանիշներ, ինչպես նաև nւժեղի դիրքերից հանդես գալու իրավnւնք։ Սա փաստ է, և կապ չունի` Արևմուտքի կողմնակից ես, թե Ռուսաստանի: Միևնույն է, ըստ նրանց, Կոսովոն կարող է սերբերից պոկվել և մասնակիորեն անկախ ճանաչվել, ԵՄ անդամ Կիպրոսի տարածքները կարող են 48 տարի օկուպացված մնալ, Աբխազյան, Հարավային Օսիան, Ղրիմը կարող են անկախություն ձեռք բերել ու մասնակի ճանաչվել: Իսկ այլ դեպքերում, օրինակ, Արցախի Հանրապետության` գործում են այլ ստանդարտներ: Վաղը, եթե իրենց անհրաժեշտ լինի, Արցախն էլ կճանաչեն ու կզինեն և այլն: Ի միջի այլոց, միջազգային հանրությունը 1988-91 թթ մեծ խանդավառությամբ ողջունում էր Արցախյան շարժումը`մինչ ԽՍՀՄ փլուզումը:
Քաղաքականության մեջ արդարություն փնտրելը միամիտ զբաղմունք է: Շատ լավ իմանալով ու հասկանալով այս ամենը, միևնույն է, էլի կանգնել ենք պատմության պատասխանատվության պատի տակ ու պատժվում ենք: Այս անգամ էլ նիկոլիզմի մեղքերի համար: Աշխարհում` անուղղելի խաբված ժողովուրդների շարքում, մենք երևի առաջին հնգյակում մեր հաստատուն տեղն ունենք արդեն:
Վերջերս ՀՀ-ում նախկին օտարերկրյա դեսպաններից մեկի կարծիքն աչքովս ընկավ: Զnւգահեռներ անցկացնելnվ արցախյան 44-օրյա պատերազմի և ռnւս-nւկրաինական պատերազմի միջև՝ նա նշել էր, որ եթե միջազգային հանրnւթյnւնը պատշաճ արձագանքեր 2020 թ. արցախյան պատերազմի ժամանակ, ապա 2022 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմ դժվար թե լիներ:
Իսկ ի՞նչ էր անում Ուկրաինան 44-օրյա պատերազմի ժամանակ: Հիշեցնենք, որ հայասպան Ադրբեջանի ու նրա գործընկեր ջիհադիստ ծայրահեղականների կողմից Հայ ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմում աջակցում էր Ադրբեջանին:
Իսկ ի՞նչ էր անում մեր սիրելի միջազգային հանրությունը: Այո, ուշադիր հետևում և համեստորեն լռում էր այն մասին, թե ինչպես են ռմբակոծվում խաղաղ բնակավայրերն ու ինչպիսի արգելված զինատեսակներ է կիրառում բռնատիրական ռեժիմ Ադրբեջանը (Թուրքիայի հետ) ազատության ու մարդու իրավունքների համար պայքարող Արցախի ու թավշյա գունավոր «հեղափոխություն» արած «սուպերդեմոկրատ» Հայաստանի դեմ:
Միջազգային հանրությունն, իհարկե, հզոր ուժ է, բայց միշտ էլ առաջնորդվել է չոր հաշվարկով: Նա ամեն ինչում և ամեն տեղ իր շահն է տեսնում: Դրա համար էլ քրիստոնեական բնօրրան Արցախը կրկին կուլ գնաց նավթագազային պայմանագրերի ու ռեգիոնալ կոմունիկացիաների դիմաց: Հաշիվը նորից փակեցինք մենք` մեր երեխաների արյան գնով: Նույնը այսօր Ուկրաինայում է: Աշխարհը կտաքացնի այդ պատերազմը այնքան ժամանակ, քանի դեռ միևնույն ծագումն ունեցող սլավոնական ժողովուրդը կռվում է միմյանց դեմ:
Նշվածն, իհարկե, չի մեղմացնում Նիկոլի ու իր խունտայի ազգակործան մեղքերը: Դավաճան նիկոլներն են առիթ տվել նաև, որ սկիզբ առնի 44-օրյա պատերազմը և որ միջազգային հանրությունը պատճառ ունենա աչք փակելու ադրբեջանական ագրեսիայի վրա:
Որքան էլ որ բարդ լինի, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է, և մենք պետք է նորից վերականգնենք մեր տեղը միջազգային հանրության շարքերում: Հուսով եմ, որ վերջին տարիների կոպտագույն սխալներն ու արկածախնդրություններն այլևս չեն կրկնվի մեր ժողովրդի պատմության մեջ:
Համաշխարհային քաղաքականության մեջ ոչ մեկից նեղանալ պետք չէ, այլ անհրաժեշտ է փաստերն ու իրողություններն ընդունել ի գիտություն և շարժվել աշխարհում հաստատված կանոններին համապատասխան»,- գրել է Արտակ Զաքարյանը: