11/08/2022 12:12
Մխիթարյանն ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի կազմում անցկացրած ընկերական խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Իտալիայի առաջնության մեկնարկից առաջ «Ինտեր»-ն ընկերական հանդիպում է անցկացրել Սերիա D-ից «Սանտանջելո»-ի հետ և առավելության է հասնել ոչ ֆուտբոլային 11:0 հաշվով: Իտալիայի փոխչեմպիոնի կազմում աչքի է ընկել նաև Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին:
Հենրիխ Մխիթարյանը 2019-2022 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում:
2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր: