11/08/2022 18:20
Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-հոգեբանների, գնդերեցների և ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ հավաք-խորհրդակցություն է անցկացվել
N զորամիավորումում օգոստոսի 11-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-հոգեբանների, գնդերեցների և ռազմական ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հավաքի մասնակիցներին ներկայացվել են 2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում անձնակազմի զինվորական կարգապահության ամրապնդման և բարոյահոգեբանական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առաջադրվել են համապատասխան խնդիրներ հետագա միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։