12/08/2022 17:30
Ի՞նչ է մազերի կերատինային հարթեցումը. Պրոցեդուրայի մասին պատմում է մասնագետը
Կերատինային հարթեցումը պրոցեդուրա է, որն ուղղում է մազերը և ունի բուժիչ ազդեցություն՝ վերականգնում է վնասված մազերի կառուցվածքը։
Լայնորեն տարածվող պրոցեդուրայի մասին Aysor.am-ի թղթակիցը խոսել է վարսահարդար Գայանե Հակոբյանի հետ։
«Կախված հաճախորդի մազերի, մաշկի, տարիքի և այլ առանձնահատկություններից, վարպետն ընտրում է անհրաժեշտ կերատինային բաղադրությունը և այն տարածում մազերին, այնուհետև վարսերը չորացնում վարսահարդարիչով և ուղղում հատուկ արդուկով. դա անհրաժեշտ է, որպեսզի կերատինն ավելի խիտ ինտեգրվի մազերի մեջ»,- ասաց մասնագետը։
Այժմ գեղեցկության սրահներն առաջարկում են մազերի հարթեցման մի շարք տարբերակներ, և միայն մասնագետի հետ խարհրդակցելով կարելի է ընտրել ձեր մաշկին և մազերին հարմար միջոցը։
Կան մազերի յուրաքանչյուր տիպին համապատասխան նյութեր, որոնցից տարածվածներն են՝
Նանոպլաստիկա. նախատեսված է բնական մազերի համար
Բիոպլաստիկա. նախատեսված է ներկած մազերի համար
Բոտեքս կերատին. նախատեսված է գունաթափված, վնասված մազերի համար։
Կերատինային հարթեցման առավելություններից է նաև նյութի օրգանիկ լինելը, այն թույլատրելի է հղիներին, կերակրող մայրերին և անգամ երեխաներին:
«Կերատինային ուղղման կարևոր գործոն է նաև այն, որ հարմար է գրեթե բոլոր տեսակի մազերի համար, այլընտրանք է քիմիական ուղղմանը, հեշտացնում է մազերի հարդարումը, տալիս է մազերին հարթություն, փայլ և առաձգականություն, պաշտպանում է շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից:
Պրոցեդուրայի ընթացքում տհաճ հոտը, հնարավոր ալերգիկ ռեակցիաները, մազերի ծավալի տեսողական նվազումը փաստում են ընտրված նյութի անորակության մասին. այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մաշկի տեսակին և դրանով պայմանավորված նյութի ընտրությանը»,- մանրամասնեց վարսահարդար Գայանե Հակոբյանը:
Կարևոր է նկատի ունենալ, որ կերատինային հարթեցման պրոցեդուրայից հետո, մազերը արմատների մոտ տեսողականորեն կորցնում են իրենց ծավալը, քանի որ դրանք դառնում են ավելի ծանր ու խիտ։ Դրանից խուսափելու համար փորձառու վարպետը արմատներից պետք է շեղվի մոտ 3-5 սմ-ով:
Կերատինային հարթեցման արդյունքը տեսանելի է առաջին իսկ պրոցեդուրայից հետո, ազդեցությունը տևում է մինչև մեկ տարի:
Վերականգնողական շրջանում խորհուրդ չի տրվում ներկել մազերը՝ հատկապես ամոնիակային ներկերով. ավելի լավ է դա անել կերատինային ուղղման պրոցեդուրայից 3-4 օր առաջ։
Կերատինային հարթեցումը պահանջում է նաև մազերի հետագա հատուկ խնամք. օգտագործեք մեղմ, առանց սուլֆատ շամպուններ, դիմակներ և խնամքի այլ միջոցներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։