12/08/2022 15:14
Սուտը թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով․ Ղազինյան
Մենք այդքան հարուստ չենք, որ թույլ տանք ժողովրդին խաբել, ֆեյսբուքյան գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Յուրաքանչյուր սուտ շատ թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով:
Սուտն ու կեղծիքը քայքայել են մարդկանց վստահությունն ու հավատն ինչպես միմյանց, այնպես էլ պետության նկատմամբ:
Ոչ մեկին չեն հավատում, չեն վստահում, ամեն ինչի մեջ սուտ են փնտրում, կեղծավորություն են տեսնում: Պետք է փոխել ու փոխվել, չստել, լինել անկեղծ, ընդունել ու խոստովանել սխալները, ցույց տալ դրանք ուղղելու ձևերն ու մեթոդները:
Սա է բանալին, սա է ճանապարհը, սա է առողջացման ու հզորացման ձևը . . .», - գրել է նա: