12/08/2022 17:03
Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ու՞մ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով՝ Թուրքիայի՞ն, թե՞ Արեւմուտքին․ Շարմազանով
Հիմա էլ իրար հերթ չտալով՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Երկու նկատառում.
Ա․ Քանի դեռ նիկոլիստներն են իշխանության, որեւէ մեկը Հայաստանի կարծիքը չի էլ հարցնելու։ Ինչ որոշեն, դա էլ անելու են։
Բ․ Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ու՞մ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով՝ Թուրքիայի՞ն, թե՞ Արեւմուտքին։
Առաջինի «Բայրաքթարները» սպանեցին հազարավոր հայորդիների, իսկ վերջինները լուռ հետեւում էին դրան», - գրել է Շարմազանովը։