12/08/2022 11:53
Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի Սյունիքի Կոռնիձոր համայնք․ ի՞նչ ճանապարհ է կառուցվում Արցախը Հայաստանին կապելու համար (Տեսանյութ)
Բերձորի միջանցքում կառուցված ու կառուցվող ճանապարհներին է անդրադարձել Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Ճանապարհի նորակառույց հատվածը սկիզբ է առնում Ստեփանակերտ–Բերձոր մայրուղու 36–րդ կմ–ից՝ Մեծ Շեն տանող խաչմերուկից։ 2021–ի հունիսից այս ճանապարհի շինարարությունը սկսել է ադրբեջանական կողմը, մեկ տարի անց՝ հայտնել ավարտի մասին։
Ավելի քան 11 կմ լայնությամբ և 21 կիլոմետր երկարությամբ նորակառույց ճանապարհն անցնում է Մեծ Շենով, շարունակվում դեպի Շին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը։
Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք, այնտեղից էլ կշարունակվի դեպի Տեղ ու կմիանա Գորիս տանող մայրուղուն։
Մանրամասները՝ տեսանյութում