13/08/2022 09:37
«Հրապարակ». ՔՊ-ում կադրային բանկն այնքան սնանկ է, որ երկու խոշորացված համայնքի միասնական խորհուրդ են ձևավորել
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում կադրային բանկն այնքան սնանկ է դարձել է, որ երեկ Արարատի մարզի երկու խոշոր համայնքներում՝ Արարատում և Վեդիում ՔՊ տարածքային միասնական խորհուրդ են ձևավորել և նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանի կոկորդիլոսագետ սանիկ, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին:
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այնքան է փոքրացրել վստահելիների շրջանակը, որ չի հանդուրժում քիչ, թե շատ ինքնուրույն մարդկանց։ Օրինակ, Արարատում կարող էր, դիցուք, Հովիկ Աղազարյանին, կամ մարզպետ Սեդրակ Թևոնյանին պատասխանատու նշանակել, բայց վերջիններս վստահություն չեն ներշնչում: Մարզում բաց է միայն Մասիսի ՔՊ խորհրդի ղեկավարի հարցը, այստեղ էլ վստահելի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են: Արտաշատում, հիշեցնենք, ավելի վաղ գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանն էր ընտրվել»։