13/08/2022 14:23
Նոր Քրեական օրենսգիրքն ունի բազմաթիվ «անտեսանելի որոգայթներ». Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր քրօրն ունի բազմաթիվ «անտեսանելի որոգայթներ», որոնք այսօր չեն կիրառվում, բայց երբ սկսի իսկապես հուժկու ընդդիմադիր շարժում (էական չէ՝ ներկայիս ընդդիմադիրների, թե մեկ ուրիշ իրական ընդդիմադիր ուժի առաջնորդությամբ), ապա այդ հոդվածները միանգամից գործի են դրվելու։
Այդ որոգայթներից մեկը 329 հոդվածն է՝ «ազգային-կրոնական թշնամանքի» հոդվածի նոր խմբագրությունը։ Ինքներդ դատեք՝ ում ուզեն՝ կարող են դատել, այդ թվում այս ճապոնական հոկկայի հեղինակին ու բեմադրիչ ռեժիսորին.
«Սլանում էր մետաղը՝ ուրախ ու զվարթ.
Չհասցրեցիք հասնել Զվարթնոց։
Ո՛չ, Չաուշեսկուի մասին չէ։»»