13/08/2022 18:29
Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Տիգրան Հովսեփյանը պարտության է մատնել մրցակցին
Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը տարել է երրորդ հաղթանակը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը կամային հաղթանակի է հասել ռումինացի Անդրեյ Ջեհբանի նկատմամբ։ Առաջին ռաունդում 5։0 հաշվով հաղթել է հայ մարզիկը, բայց երկրորդում ռումինացին ակտիվացել է ու առավելության հասել 4։1 հաշվով։ Վճռորոշ ռաունդում Տիգրան Հովսեփյանը, դրսևորելով կամային բարձր որակներ, պարտության է մատնել մրցակցին։
Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի ևս երկու ներկայացուցիչ։Ռինգ դուրս կգան 46 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, որը կանցկացնի իր երկրորդ մենամարտը։